Մոսկվայի գազանանոցում հսկայական քարն ընկնել է 3-ամյա երեխայի վրա
Մոսկվայի գազանանոցում պատից կես մետրանոց քարը պոկվել է ու ընկել 3-ամյա երեխայի վրա: Արդյունքում տղան գլխուղեղի վնասվածք ու ոտքի կոտրվածք է ստացել, հայտնում է LifeNews-ը:
Նշվում է, որ երեխայի ծնողները դիմել են ոստիկանություն: Գազանանոցի ղեկավարությունն էլ մեղադրում է ծնողներին, քանի որ նրանք միայնակ էին թողել փոքրիկին, երբ դժբախտ դեպքը պատահել է: