Տերը սատկած կատվից ուղղաթիռ է պատրաստել /վիդեո/
Ի վիճակի չլինելով բաժանվել ավտովթարից սատկած իր կատվից` անգլիացի նկարիչ Բարտ Յանսենը որոշել է իր սիրելի կենդանուց թռչող սարք պատրաստել` այդ կերպ հավերժացնելով նրան: Տեխնիկայի սիրահար Բարտը որոշել է նրանից ուղղաթիռ պատրաստել:
Յանսենն իր Օրվիլ անունով կատվի խրտվիլակին է ամրացրել տեխնիկական սարքավորումներ, իսկ թաթերին` հեռակառավարման վահանակներ:
Այժմ կատու-ուղղաթիռը արվեստի գործ է դարձել: Նկարչի աշխատանքն արդեն ցուցադրվում է Ամստերդամի արվեստի փառատոնին: Յանսենը հայտարարել է, որ այդ ստեղծագործությամբ հարգել է իր սիրելի կատվի հիշատակը:
Նկարիչը նաեւ հայտարարել է, որ կատվի ծննդյան օրն ինքը նրա վրա ավելի հզոր շարժիչ կտեղադրի:
http://youtu.be/C_-jjr5Xfwk