Նրանց շներն էին պատառոտում, ջարդում էին գլուխները նորածինների
Միխաիլ Գալուստյանն իր միկրոբլոգում գրում է.
«Եվ տաք անապատի միջով, Ինչպես դժոխք, անդունդն էին գնում նրանք, Իրենց երեխաներին ձեռքերում սեղմած, Եվ թուրքերը նրանց քշում էին հողից, Հողից, որը համարում էին հայրենիքն իրենց Եվ հեռանում էին մշուշի միջով Հեռու եկեղեցիներից իրենց: Ճանապարհին նրանց շներն էին պատառոտում, Ջարդում էին գլուխները նորածինների: Մեր անտարբեր աշխարհի առաջ, Ծաղկում էին Վերքերը Հայաստանի:
Իսկ մե՞նք. Զղջման ոչ մի կաթիլ, Սգի ոչ մի բառ, միայն ձևացում… Մենք հանցանք ենք գործում՝ Չնկատելով Ցեղասպանությունը, Սակայն գիտեն քարերը Տրապիզոնի Եվ հին տաճարներն Անիի, Որ աշխարհում այս դատաստան կլինի. Պատասխան կտանք մեր մեղքերի համար, Մեր կոպտության, անսրտության համար, Եվ ամբողջությամբ դավաճանության համար: Նրանք հեռացան գորշ հավերժության մեջ, Իսկ մեզ սպասվում է մթությունն անիմանալի:
Մեր անցյալին պետք է հայացք գցենք մտահոգված Եվ բարեկամության, կարեկցանքի ձեռքը Մենք մեկնենք այն ազգին: Եվ ֆրանսիական օրինակով. Թող որ ուշ, բայց ոչ երբեք, Ստիպել հարգել նրանց հիշատակն Ու հարություն տալ նրանց անուններին: Ու թող որ երկնքից նրանք տեսնեն, Ինչպես է սգում աշխարհը զոհերի համար: Դեռ կոծկվում է հանցագործությունը, Դեռ չի ճանաչվել Ցեղասպանությունը»: