02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ցեղասպանությունը պետք է խստագույնս պատժվի. Գերմանիայի Բունդեսթագի նախագահ

Գերմանիայի Բունդեսթագը այսօր նիստը սկսել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման քննարկումով, որը կոչվել է «1915/1916թթ. հայերի զանգվածային սպանություններն ու տեղահանությունները»։ 

Բացման խոսքով հանդես է եկել Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, որը կատարվածը նկարագրելիս օգտագործել է ցեղասպանություն բառը։

«Բունդեսթագը ուշադրություն է հրավիրում այն պատմական իրադարձություններին, որոնք իրենց հետքը թողեցին Թուրքիայի եւ Հայաստանի հետագա հարաբերությունների վրա։ Ցեղասպանությունը պետք է խստագույնս պատժվի։ Իրական խաղաղություն չի կարող լինել, եթե չի վերականգնվել Ցեղասպանության զոհերի սերունդների համար արդարությունը»,- ասել է նա:

Խորհրդարանի նիստին ներկա է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ