10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Օբաման բառախաղերի է դիմում. ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը քննադատում է

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձին, որտեղ Օբաման կրկին խուսափեց արտասանել «ցեղասպանություն» բառը:

Արամ Համբարյանը նշել է, որ Օբամայի այս պահվածքը հարիր չէ ամերիկացի ժողովրդի արժանապատվությանը:

«Տխուր է, երբ Օբաման բառախաղերի է դիմում, և ակնհայտ է, որ ճշմարտությունից հեռանում է` լինելով օտարերկրյա ազդեցության տակ: Նման պահվածքով Օբաման, ով թեկնածու եղած ժամանակ խոստացել էր նախագահ դառնալու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ժամանակակից աշխարհին ապացուցեց, որ ինքն այդ ղեկավարը չէ»,- ասել է Համբարյանը` նշելով, որ պարզ է, որ Օբամայի՝ Անկարային գոհացնելու փորձը միայն մեկուսացրել է Վաշինգտոնին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ