16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ադամ Շիֆն ԱՄՆ Կոնգրեսում կարդացել է Ցեղասպանության զոհերից անունները /վիդեո/

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն նախօրեին ԱՄՆ Կոնգրեսում մեկ ժամի ընթացքում կարդացել է Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերից 1.000-ի անունը, հայտնում է Asbarez-ը:

Շիֆը հայտարարել է, որ մեկ ժամում ինքն ի վիճակի է եղել ընթերցել Հայոց ցեղասպանության զոհերի միայն չնչին մասի անունները:

«Բոլորի անուններն ընթերցելու համար շաբաթների պետք կլինեին: Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ այս քայլով կնպաստեմ հասարակության ուշադրությունն այդ սոսկալի հանցանքի կողմը հրավիրելուն»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ