01 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռուսաստանը կօգնի բարելավել Երեւանի եւ Անկարայի հարաբերությունները. Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր մեծ հարցազրույց է տվել, որի շրջանակներում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Լավրովն ասել է, որ Մոսկվան կնպաստի, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման փաստաթղթերն ուժի մեջ մտնեն, գրում է РИА Новости-ն: 

«Մենք կողմնակից ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման,որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը լուծվի և այդպիսով՝ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Դրա համար մենք  շատ բան ենք անում»,- ասել է Լավրովը:

Նախարարը ասել է նաեւ, որ Ռուսաստանը մի քանի տարի առաջ աջակցել է սահմանները բացելու, համագործակցության զարգացման մասին փաստաթղթերի մշակման վերաբերյալ Անկարայի և Երևանի նախաձեռնությամբ սկսված գործընթացին:

«Փաստաթղթերը ստորագրվեցին, բայց ցավոք ուժի մեջ չմտան, որովհետև Թուրքիայում չստացվեց այս փուլում վավերացնել դրանք: Բայց մենք ակտիվորեն կնպաստենք, որպեսզի դա կայանա»,- նշել է Լավրովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ