15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փարիզի մետրոյում տեղադրվել են Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ազդագրեր

Փարիզի մետրոյի կայարաններում տեղադրվել են Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված տեղեկատվական մեծ ազդագրեր: Ազդագրերը լուսաբանում են Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում բացված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունը: Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, գրում է armeniangenocide100.org-ը:

Ցուցադրությունը բացվել է ապրիլի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, հուշահամալիրի նախագահ Էրիկ դը Ռոթշիլդի, ցուցադրության պատասխանատուներ պատմաբան Իվ Տերնոնի և Կլեր Մուրադյանի մասնակցությամբ: Այն կտևի մինչև սեպտեմբերի 27-ը: 

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Փարիզում բացառիկ ցուցահանդես կանցկացվի նաև ապրիլի 29-ից հուլիսի 4-ը: Փարիզի քաղաքապետարանի կողմից հասարակական վայրերում և մետրոյում՝ շուրջ 1000 ցուցավահանակի վրա, կտեղադրվի միջոցառման ազդագիրը:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ