Դոլարին 60 օրվանից քիչ կյանք է մնացել. մասնագետ
Դոլարը, ինչպես եւ ԱՄՆ-ի տնտեսությունը, վերջին օրերն է ապրում, դոլարին ընդամենը 60 ից առավելագույնը 90 օրվա կյանք է մնացել: Նման ենթադրություն է արել ամերիկացի տնտեսագետ Ուոքեր Թոդը: Նա 20 տարի եղել է Նյու Յորքի Ֆեդերալ բանկի գլխավոր խորհրդականը, հայտնում է “Звезда” հեռուստաընկերությունը:
Նման վատատեսական կանխատեսումներ անում են նաեւ այլ մասնագետներ, պարզապես նրանք խուսափում են կոնկրետ ժամկետներ նշելուց:
Թոդի խոսքերը, սակայն, ԱՄՆ-ում շատ քիչ լրատվամիջոցներ են մենակաբանել: Իսկ նրանք, ովքեր մեկնաբանել են, ասում են, որ թեեւ ԱՄՆ-ի տնտեսությունը իսկապես կիսախարխուլ վիճակում է, բայց նման հայտարարություն անելու համար դեռ վաղ է: