Ինչու է օդաչուն միտումնավոր կործանել Airbus A320-ը

Գերմանական Bild հանդեսի լրագրողներին հաջողվել է պարզել, թե ինչի համար է Ալպերում կործանված Airbus A320 ինքնաթիռի երկրորդ օդաչուն միտումնավոր կործանել ինքնաթիռը:
Նրանք պարզել են, որ օդաչու Անդրեաս Լյուբցիգը սարսափելի վախեցել է օդաչուի լիցենզիայից զրկվելուց, ինչի պատճառով էլ նման արարք է արել:
Ավելի վաղ պարզվել էր, որ օդաչուն բուժվել է հոգեբուժարանում: Բացի, այդ լրագրողները պարզել էին, որ նա մշտապես ցանկացել է այնպիսի բան անել, որ իր մասին շատերն իմանան:
Հիշեցնենք, որ ֆրանսիական Ալպերում երկրորդ օդաչուն միտումնավոր վթարի էր ենթարկել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքից Բարսելոնա թռչող German Wings ավիաընկերության Airbus A 320 ինքնաթիռը, որում գտնվող 150 հոգին մահացել էին: