09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Քնի պակասը կարող է արյան զեղումի հանգեցնել

Այն մարդիկ, ովքեր օրվա ընթացքում քնում են 6 ժամից պակաս, մյուսներից ավելի շատ են արյան զեղում ստանալու վտանգի տակ: Այդ մասին վկայում են ամերիկացի գիտնականների  ավելի քան 3 տարի անցկացրած հետազոտության արդյունքները:

Ալաբամա նահանգի հետազոտողների մի խումբ 3 տարի շարունակ դիտարկել է մի քանի հազար հիվանդների, որոնց բաժանել են 5 խմբի` ըստ նրանց քնելու տեւողության: Պարզվել է, որ նրանցից մոտ 35 տոկոսը օրվա ընթացքում քնում է 8 ժամ եւ ավելի: Եւս 35 տոկոսը քնում է 7 ժամ: Մյուս 30 տոկոսը միջինում քնում է 6 ժամ եւ ավելի քիչ, այսինքն նրանք չեն հանգստանում: Պարզվել է, որ վերջին խմբի մոտ արյան զեղում ստանալու հավանականությունը 4 անգամ ավելի շատ է, քան մյուսների մոտ:

Բժիշկները միշտ զգուշացնում են, որ լիարժեք քունը 7-8 ժամ է տեւում: Հակառակ դեպքում` քնի խրոնիկ պակասությունը կարող է  հանգեցնել շաքարախտի, նյարդային խանգարումների, ավել քաշի` իր բոլոր բացասական հետեւանքներով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ