24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Սիրիային զինող չկա

Վաշինգտոնը եւ Մոսկվան շարունակում են միմյանց մեղադրել Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Մերձավոր Արեւելքին զենք մատակարարելու մեջ: ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը “հատուկ միջոցներ” է ուղարկում այդ տարածաշրջան` միաժամանակ հերքելով ԱՄՆ-ի` Դամասկոսին ռազմական ուղղաթիռներ տրամադրելու մեղադրանքները, գրում է “газета.ru”-ն:

ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությանը գրեթե անմիջապես արձագանքել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին` հավաստիացնելով, որ իրենք երբեք զենք չեն ուղարկել եւ չեն էլ ուղարկում սիրիական ապստամբներին:

Ենթադրվում է, որ այս վեճը շուտով ավելի կթեժանա: Առաջիկա օրերին Մեքսիկայում տեղի կունենա ՌԴ եւ ԱՄՆ նախագահների երկկողմ հանդիպումը: Ջեյ Քարնին համոզված է, որ Սիրիայի խնդիրը անշուշտ կլինի Վլադիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի հանդիպման օրակարգում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ