05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ռուսները օրական 12 անգամ կարող են գրոհել և դա շատ դժվար է.

Առաջնագծում ուկրաինացի զինվորները պնդում են, որ ռուսական հարձակումները օրական 12 անգամ կարող են կրկնվել:

Ուկրաինայի Ազգային գվարդիայի Խարտիայի բրիգադի փոխգնդապետ Անտոն Բաևը նշում  է, որ ընդամենը մի քանի ժամում ռուս զինվորների ալիքը ալիքի հետևից

կարող է գրոհել Խարկովի հյուսիսի առաջնագիծը:

«Ռուսները շատ դեպքերում օգտագործում են այդ ստորաբաժանումները զուտ տեսնելու, թե որտեղ է գտնվում մեր կրակային տեխնիկան և անընդհատ հյուծելու մեր

ստորաբաժանումները», – ասաց նա։

«Մեր տղաները կանգնած են դիրքերում և կռվում են, և երբ մեկ օրում թշնամու չորս-հինգ հարձակում  է տեղի ունենում քեզ վրա, որը դու պետք է անվերջ ոչնչացնես,

դա շատ դժվար է՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն»:

Այս մարտավարությունը հանգեցրել է ռուսների մեծաթիվ զոհերի:

Ըստ արևմտյան պաշտոնյաների՝ մայիսին և հունիսին ամեն օր մոտ 1.200 ռուս զինվոր է սպանվում կամ վիրավորվում, ինչը ամենաբարձր ցուցանիշն է պատերազմի սկզբից ի վեր:

Հարձակվողներին սովորաբար արագ նկատում են վերևում գտնվող անօդաչու սարքերը, իսկ ռուսները թողնում են իրենց մահացածներին և վիրավորներին մարտի դաշտում,

ասում է փոխգնդապետ Բայևը։

«Նրանց հիմնական խնդիրը պարզապես «մսային գրոհներ» են և մեր ամբողջական հյուծվածությունը»:

Ընտրված մարտավարությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը ձգտում է առավելագույնս օգտագործել իր հիմնական առավելությունը՝ թվերը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ