Իսրայելը շարունակում է անարգել կոտորել պաղեստինցիներին և ոչնչացնել քաղաքները
Իսրայելի ռազմական ավիացիան և հրետանին նախորդ 24 ժամվա ընթացքում ինտենսիվ ռմբակոծությունների են ենթարկել Գազայի հյուսիսում, կենտրոնում և հարավում գտնվող
խիտ բնակեցված քաղաքացիական տարածքները, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, իսկ իսրայելական ցամաքային զորքերը
«համակարգված կերպով ոչնչացնում են բնակելի տները» հարավային Ռաֆահ քաղաքում:
«Հազարավոր անհետ կորած երեխաների մարմինները շարունակում են թաղված մնալ փլատակների տակ»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարի տեղակալը ՄԱԿ-ի
Անվտանգության խորհրդում Գազայի հատվածի վերաբերյալ ճեպազրույցում։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Վաշինգտոն այցի ընթացքում ասում է, որ «զգալի առաջընթաց» է ձեռք բերվել ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ
Իսրայելի «ուժերի կուտակման» և զենքի մատակարարման հարցում:
«Դա անտանելի է», – ասում է Գազայի Դեյր էլ-Բալահի Ալ-Աքսա հիվանդանոցի կամավոր հիվանդանոցի տեխնիկ Խալեդ Շաքշիրը, երբ սարքավորումները, ներառյալ անզգայացման սարքերը,
փչանում են:
Նշենք, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի պատերազմի ընթացքում առնվազն 37.718 մարդ է զոհվել և 86.377-ը վիրավորվել։
Իսրայելում ՀԱՄԱՍ-ի գլխավորած հարձակումներից մահացածների վերանայված թիվը կազմում է 1.139, տասնյակ մարդիկ դեռ գերության մեջ են Գազայում: