22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սա վերջին ձեռնադրությունն է՝ խոնարհության ձեռնադրությունը

ԾԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՆԱՐՀԵՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒՆ

ՀԱՅՐ ՊԱԻՍԻՈՍ ԱԹՈՍԱՑԻ – ՀՈՒՅՆ ՎԱՆԱԿԱՆ

«ՆՐԱՆՑ ՄԱԶԵՐԸ ԿՏՐՈՒՄ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ԿԱՐՃ ԼԻՆԵՆ ՈՒ ՀԵՇՏ ԼԻՆԻ ԼՎԱՆԱԼ․․․։ ՍԱ ՎԵՐՋԻՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է՝ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»։

Ինչպե՜ս է օր ծերության մարդը խոնարհ դառնում: Տարեց մարդն աստիճանաբար կորցնում է ուժերն ու նմանվում ծերացած բազեի: Երբ բազեն ծերանում է՝ փետուրները թափվում են ու թևերը նմանվում են ատամները կոտրված սանրի: Հիշում եմ՝ Ֆիլոֆեյ վանքից (Սուրբ Աթոս Լեռան քսան վանքերից մեկը): Հոգևոր Ժողովի մի անդամ 1914 թվականին, երբ դեռ աշխարհիկ էր, որպես կամավոր Սմիրնայից Ալբանիա գնաց կռվելու, որպեսզի իր հորը սպանած թուրքերից վրեժ լուծի: Մի անգամ նա մի թուրք բռնեց ու ցանկանում էր կոկորդը կտրել: Թուրքն աղաչեց. «Մեր հավատքը կոշտ է: Այն սովորեցնում է մորթել ու սպանել: Սակայն ձեր հավատքն այդպիսին չէ: Քրիստոս չի սովորեցնում ձեզ սպանել»:

Այս բառերն այնքան շրջադարձային եղան նրա համար, որ նա մի կողմ գցեց զենքն ու անմիջապես հեռացավ Սուրբ Լեռ: Նա վանական դարձավ, Հոգևոր Ժողովի անդամ, սակայն ատամանի ոգին միջից դուրս չեկավ: Նա պատասխանատու էր բոլոր հանձնարարությունների համար և բոլոր պահեստների բանալիները նրա գոտուց կախված էին: Եղբայրներից ոչ ոք չէր համարձակվում նրան հակաճառել…:

Այդ մարդը չգիտեր, թե վախկոտությունն ինչ բան է: Սակայն օր ծերության նա հիվանդացավ ու խոնարհ դարձավ: Նրա խնամքն ինձ հանձնարարվեց: Մի անգամ խնդրեց ինձ. «Աղոթի՛ր Ավերկիոս, ինչ-որ լավ չեմ զգում ինձ»: Ես վեր կացա ու սկսեցի բարձրաձայն աղոթել համրիչով. «Տեր Հիսուս Քրիստոս, ողորմիր Քո ծառա Սպիրիդոն ծերունուն»: «Անխե՛լք,- ասում է,- ոչ թե «Սպիրիդոն ծերունուն», այլ Սպիրիկին»: Որքա՜ն էին հիվանդությունն ու ծերությունը խոնարհեցրել նրան: Առաջ միայն փորձեիր նրան «Սպիրիդոն ծերունի» չկոչել…

Իմ հայրն էլ տարեց հասակում ճանճի պատճառով խոնարհ դարձավ: Մի անգամ քույրս նրան լաց լինելուց տեսավ: «Ի՞նչ է պատահել, հայրիկ,- հարցրեց նա,- Թոռներիցդ ինչ-որ մե՞կն է նեղացրել քեզ»: «Ո՛չ, Ո՛չ,- պատասխանեց,- Ի՜նչ բան է մարդը… Ուզում էի ճանճասպանով սպանել ճանճին ու չկարողացա:․․․

Երբ տասնվեց տարեկան էի մի կորյունի խփեցի, վիրավորեցի նրան ու մարտի մեջ մտա վիրավոր գազանի հետ: Իսկ այժմ ճանճ էլ չեմ կարողանում սպանել: Է՜հ, մարդը ողորմելի էակ է»: Խեղճը մի մեծ «ոչինչ» էր զգում, զրո, կարծես իր կյանքում ոչինչ էլ գործած չլիներ:

Իսկ գիտե՞ք, թե Սուրբ Լեռան վանքերի ծեր վանականների համար նախատեսված կացարաններում ապրող ծերունի վանականները որքա՜ն են խոնարհվում: Նրանք ևս մեկ ձեռնադրություն են անցնում… Նրանց մազերը կտրում են, որպեսզի կարճ լինեն ու հեշտ լինի լվանալ: Նրանց մորուքն են կարճեցնում, որովհետև թուքը ծորում է, ուտելիքի մնացորդները բերանից թափվում են և հետո ինչպե՞ս մաքրեն: Սա վերջին ձեռնադրությունն է՝ խոնարհության ձեռնադրությունը:

Վերցրել եմ surbzoravor.am կայքից

«Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ