14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս կաղաղակեիք ձեզանից հեռացող Քրիստոսին

Երկու օր առաջ մի վարդապետի մոտ կարդացի, ով ասում էր թէ աղոթելուց այնպես աղոթեք, որ պատկերացրեք աշխարհի վերջն է, Քրիստոս արքան ուղարկել է իր հրեշտակներին, որ երկրի վրայից հավաքեն Իր սիրելիներին ու դուք մնացել եք։ Ահա սկսվում են արհավիրքները, ապաշխարող մարդկանց հրեշտակները տանում են երկինք, բայց դուք չար մարդկանց հետ մնացել եք երկրի վրա։ Դուք ինչպե՞ս կաղոթեիք։ Դուք ինչպե՞ս կգոչեիք ու կաղաղակեիք ձեզանից հեռացող Քրիստոսին, թե «Տեր, ինձ էլ տար։ Իմ առաջ քո դուռը մի փակիր։ Ինձ մի թող այստեղ։ Ինձ էլ ներիր ու տար քո արքայության մեջ»:

Մի անգամ, երբ Տեր Հիսուսը Երուսաղեմ էր գնում, մեկը նրան ասաց.  «Տե՛ր, սակավաթի՞վ են նրանք, որ փրկվելու են»։  Եւ նա նրանց ասաց. «Ջանացե՛ք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա։ Այն բանից հետո, երբ տանտերը մտնի եւ դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կսկսեք դուռը բախել եւ ասել. «Տե՛ր, տե՛ր, բա՛ց մեզ համար»: Իսկ նա պատասխանելով՝ կասի ձեզ. «Չգիտեմ, թե որտեղից եք»։ Այն ժամանակ կսկսեք ասել. «Մենք քո առաջ կերանք եւ խմեցինք, եւ դու հրապարակներում ուսուցանեցիր»։ Եւ տանտերը կասի. «Ասում եմ՝ ձեզ չգիտեմ, թե որտեղից եք. հեռացե՛ք ինձնից դուք՝ բոլոր անիրավ մշակներդ»։

Ավետարան ըստ Ղուկասի 13։23-27

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ