20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Իշխանությունն անցնում է պլան «Բ»-ի. Փաստ

Գաղտնիք չէ, որ այս օրերին ընդդեմ գործող իշխանությունների հանձնողական քաղաքականությանը տարվող պայքարում առանցքային դերում է Հայ առաքելական եկեղեցին, ի մասնավորի՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, որն այս օրերին գտնվում է զարգացումների կիզակետում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազանի ակտիվության գործոնը լրջորեն անհանգստացնում է իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին, որը հիանալի հասկանում է, թե ինչպիսի «ձնագնդի էֆեկտ» կարող են ունենալ տավուշյան գործընթացները։ Սա է պատճառը, որ իշխանությաունը ավելի է թեժացրել պատերազմը Հայ առաքելական եկեղեցու և մասնավորաբար Բագրատ Սրբազանի դեմ: Բայց, հասկանալով, որ իրենց, առավել ևս իրենց սատելիտների կողմից որևէ մեկի նկատմամբ հարձակումները հակառակ արդյունքն են տալու, մեր տեղեկություններով, փորձում են անցնել պլան «Բ»-ի, այն է՝ իրենց սիրելի «մուտիտներին»:

Ի մասնավորի, փորձում են տեղեկություններ տարածել, թե Վեհափառն ու Բագրատ Սրբազանը «լուրջ տարաձայնություններ» ունեն այս ամենի հետ կապված՝ հեռահար նպատակ ունենալով ներքին կասկածներ առաջացնել հենց Եկեղեցու ներսում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ