06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հանցագործները բռնաբարել են 71-ամյա միանձնուհուն

Հնդկաստանում ծանր հանցագործություն է տեղի ունեցել: Մի խումբ հանցագործներ ներխուժել են եկեղեցի` այն թալանելու նպատակով եւ բռնաբարել են 71-ամյա միանձնուհուն: Ոստիկանությունը կարծում է, որ միանձնուհուն կարող էին բռնաբարել վրեժից դրդված, նա վերջերս դիմել էր ոստիկանություն ու ասել, որ իրենց սպառնում են:

Հանցագործները 5 հոգով են եղել, նրանք նախ գումարներն են վերցրել, ապա բռնաբարել են կնոջն ու հեռացել: Միանձնուհին տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն հոգեբանորեն խիստ ընկճված վիճակում է, հայտնում է CNN-ը:

Այս միջադեպը խիստ վրդովմունք է պատճառել Հնդկաստանի կաթոլիկներին, նրանք զանգվածային ցույցեր են սկսել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ