Նեմցովի սպանության մեջ կասկածվողներից մեկի ալիբին ապացուցող տեսանյութ է հայտնվել /վիդեո/
LifeNews-ի լրագրողների տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որից երեւում է, որ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվողներից մեկը` Թամերլան Էսկերխանովը, սպանության պահին գտնվել է գիշերային ակումբում, որը բավական հեռու է սպանության վայրից:
Ակումբում տեղակայված տեսախցիկներն ապացուցում են, որ Էսկերխանովն ալիբի ունի, լրագրողները նշում են, որ նա ոչ մի կերպ չէր կարող հասնել Նեմցովի սպանության վայր` լինելով ակումբում: