02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեկոյան աղոթք

Ո՜վ ամենաքաղցր Հիսուս, ընդունի՜ր սրտիս հառաչանքը, որն օրվա ավարտին ուղղում եմ Քո ամենասիրելի Սրտիդ,

և ուրիշ ոչինչ չեմ ցանկանում, այլ՝ միայն ու միայն Քեզ, ամեն ժամ ու ամեն վայրկյան։

Հիսո՜ւս, քա՜ղցր Հիսուս, Սբ. Կատարինե Սիենացու խոսքերով գոչում եմ առ Քեզ.

«Եղի՜ր ի՛մ Հիսուսս, Քո ամենասուրբ Սրտովդ, և փրկի՜ր հոգիս, որն անգին Արյամբդ ես գնել»։

Հիսո՜ւս, ողորմա՜ծ Հիսուս, ամենաքա՜ղցր Հիսուս իմ, տո՜ւր ինձ, որ Քո գրկումդ հանգչեմ,

Քո Սուրբ Սրտի վրա շնչեմ, Քո ամենաքաղցր հոգիդ իջնի իմ սրտի վրա, այն ամբողջովին դեպի ինքը ձգի և իր հետ միավորի։

Ո՜վ ամենասիրելի Հիսուս իմ, ես Քո տիգախոց կողի մեջ եմ ապաստանում.

այնտեղ խնամիր ինձ, պաշտպանիր ինձ և սրբացրու ինձ։

Ո՜վ ամենաքաղցր Սիրտ իմ Հիսուսի, այս գիշեր քեզ եմ հանձնում իմ սիրտն ու իմ բովանդակ էությունը։

Չեմ կարողանալու գովաբանել իմ Աստծուն, ո՜վ ամենաքաղցր Սիրտ Հիսուսի,

բայց դու գովաբանիր Նրան իմ փոխարեն, և սրտիս բաբախումների թվով գովություն մատուցիր Նրան.

դրանք սուրբ սիրո մեկական կենդանի սլաքներ համարիր, որ ուղղում եմ Ամենասուրբ Երրորդությանը։

Այս զգացմունքով եմ կամենում քուն մտնել ու հանգստանալ։

Ամեն.

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ