Նախկին առաջին տիկինը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Կոտ-դ-Իվուարի դատարանը երկրի նախկին առաջին տիկին Սիմոնե Գբագբոյին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Կինը մեղավոր է ճանաչվել «երկրի անվտանգություն խախտելու փորձեր» կատարելու մեջ միջադեպերի ժամանակ, որոնց ընթացքում մոտ 3 հազար հոգի մահացավ, հայտնում է ВВС-ն:
65-ամյա նախկին առաջին տիկնոջը ձերբակալել են 2 տարի առաջ` մարդկության նկատմամբ հանցագործության համար 2010-2011թթ. Երկրում ընթացող ռազմական կոնֆլիկտի ընթացքում: