24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քյուրաթաղ

Գյուղը գտնվում է ԱՀ հարավարևելյան հատվածում՝ Հադրութի շրջանում՝ նախկին Դիզակ գավառում՝ Արևասարի արևելահայաց լանջի ստորոտում:

Գյուղի արևմտյան հատվածը անտառածածկ է:

Վաղ միջնադարից սկսած Արևասարի շրջակայքում գյուղը մի քանի անգամ տեղից տեղ է տեղափոխվել:

16-րդ դարում այդ գյուղերի բնակիչները վերջնականապես հաստատվել են ներկայիս Քյուրաթաղի տարածքում:

Տարբեր ժամանակներում գյուղը ունեցել է տարբեր անվանումներ՝ Կիրաթաղ, Հիհքիիրաթաղ:

Ցարական Ռուսաստանը Այսրկովկասում, այդ թվում Արցախում, ազգային հենարան ստեղծելու նպատակով, 19-րդ դարի 30-ական թվականներին դուխոբորների ու մոլականների հազարավոր ընտանիքներ է բնակեցնում տարածաշրջանում:

19-րդ դարի վերջերին Քյուրաթաղում կար 26 ծուխ, 226 ընտանիք, իսկ 1987թ. գյուղում կար 93 տուն, 248 բնակիչ, 2018թ.՝ 69 տուն, 316 բնակիչ:

Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են պատմամշակութային նշանակության հուշարձաններ՝ Վնեսա ամրոցը (10-14-րդ դարեր), միջնադարյան գյուղատեղի և գերեզմանոց, Սբ. Աստավածածին եկեղեցին:

Ըստ եկեղեցու մուտքի բարավորի վրա շինարարական արձանագրության կառուցվել է 1683 թվականին․

«Շինեցաւ սուրբ եկեղեցիս թվին ՌՃԼԲ ի թագաւորութեան Սիւլէիմանին, կաթողիկոսութեան Երեմիայի։

Մեք՝ Խօրքիւրայթաղայ մեծ եւ փոքր ժողովուրդս շինեցինք։ Տանուտէրն գեղիս Ղասումին յիշատակ է։

Եկեղեցին եռանավ բազիլիկ է,որի սլաքաձև թաղերը պահում են մեկ զույգ սյուների վրա հենված թաղակիր կամարները։

Կիսաշրջան եզրագծով խորանի երկու կողմերում առկա է մեկական ավանդատուն։ Լուսավորությունը ստանում է թվով յոթ լուսամուտներից։

Շքամուտքը բացված է հարավային ճակատից։ Այն առանձնանում է իր նրբահյուս զարդահյուսերով։

Մուտքի արևմտյան անկյան հարավահայաց մասում արձանագրված է․

«Խաչկալս յիշատակ է խօջա Վարդանի կողակից Ղզըլին, թվին ՌՃՂԲ 1743

Եկեղեցու պատերին ագուցված են հիմնականում եկեղեցու կառուցման ժամանակ կերտված արձանագիր խաչաքանդակներ։

Եկեղեցին վերանորոգվել է 2012 թվականին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ