Երկու ուղղաթիռների կործանման արդյունքում 10 հոգի է մահացել /վիդեո/
Արգենտինայում երկու ուղղաթիռներ իրար են բախվել, ինչի արդյունքում 10 հոգի է մահացել: Զոհերից 2-ը արգենտինացիներ են` նրան օդաչուներն են եղել, մյուս 8-ը ֆրանսիացիներ են: Յուրաքանչյուր ուղղաթիռում 5-ական մարդ է գտնվել, հայտնում է The Guardian-ը:
Պարզվել է, որ զոհերը ռեալիթի-շոուի մասնակիցներ են, ովքեր, համաձայն շոուի, պետք է ապրեին էքստրեմալ պայմաններում: Ուղղաթիռներից մեկում նկարահանող խմբի անդամներն են եղել, մյուսում` մասնակիցները: Մահացածների թվում են եղել 25-ամյա լողորդուհի, 2012թ. Օլիմպիական չեմպիոն Կամիլ Մյուֆֆան եւ 28-ամյա բռնցքամարտիկ, օլիմպիական մեդալակիր Ալեքսիս Վաթսենը:
Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել վթարի պատճառը: Այն տեղի է ունեցել ուղղաթիռների` օդ բարձրանալուց րոպեներ անց: