18 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մոր աղոթքը

Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգեւեցիր երեխաներ:

Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետեւ Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով եւ վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ:

Ինձ օգնիր, որ լինեմ արթնամիտ եւ երեխաներիս դաստիարակության գործում երբեւէ չձանձրանամ:

Աղերսում եմ Քեզ. պահիր նրանց Քո սիրով եւ թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:

Մի զրկիր նրանց հանապազորյա հացից, այլ պարգեւիր նրանց ամեն անհրաժեշտն իր ժամանակին, եւ ինչ էլ որ պարգեւես, թող հավիտենական կյանքի համար գործածեն:

Եվ եթե մեղանչեն Քո առաջ, քանի որ մարդ են՝ մեղանչական բնույթով՝ ողորմած եղիր նրանց հանդեպ:

Ներիր նրանց երիտասարդության մեղքերն ու հանցանքները:

Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին եւ հաջողություն տուր ուղիղ գործերում:

Թող Քո հրեշտակը քայլի նրանց հետ եւ պահպանի նրանց ամեն դժբախտությունից եւ չար ճանապարհից:

Բարերար Աստված, դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր, նրանք թող իմ ուրախությունը լինեն իմ կյանքի բոլոր օրերում եւ լինեն հենարանն իմ ծերության:

Քո ողորմածությամբ արժանացրու ինձ նրանց հետ ահեղ դատաստանի օրը կանգնել Քո առաջ, անարժան համարձակությամբ ասելու.

«Ահա ես եւ իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ»:

Եվ նրանց հետ միասնաբար փառավորենք անճառելի բարությունդ, հավերժական սերդ եւ սուրբ անունդ հավիտյանս հավիտենից:

Ամեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ