12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սպանել են դստեր սիրեկանի կնոջը` հանուն դստեր «անձնական կյանքը դասավորելու»

Մերձմոսկովյան Կրասնագորսկում երիտասարդ աղջկա ծնողները կազմակերպել են նրա սիրեկանի կնոջ սպանությունը` «իրենց աղջկա անձնական կյանքը դասավորելու համար»:

Ինչպես պարզվել է, հունվարի 13-ին 37-ամյա գործարար Տատյանա Կուլենկովան 8-ամյա դստեր` Սոֆիայի հետ վերադառնալիս է եղել տուն, երբ հենց տան դռան առջեւ անհայտ անձը կրակել է կնոջ գլխին ու սպանել նրան:

Ոստիկանությունը պարզել է, որ հանցագործությունը կազմակերպել են Կուլենկովայի ամուսնու սիրուհու ծնողները, քանի որ Կուլենկովայի ամուսինը թեեւ սիրային կապ է ունեցել իրենց դստեր հետ եւ անգամ դուստրը որդի է ունեցել նրանից, միեւնույնն է` տղամարդը չի ցանկացել բաժանվել կնոջից ու ամուսնանալ սիրուհու հետ:

Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել, թե արդյոք սպանված կնոջ ամուսինը կապ ունի սպանության հետ, թե ոչ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ