Հայ գրոսմայստերները իրավունք են նվաճել մասնակցել աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը
Ավարտվեցին ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարերը:
Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք նվաճեցին մասնակցելու դեկտեմբերի 25-ից 31-ը կայանալիք աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը:
Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ ՄԳ Տիգրան Հարությունյան
2-րդ տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
3-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան
Լավագույն եռյակը կայծակնային շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
2-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան
3-րդ տեղ՝ ՄԳ Մամիկոն Ղարիբյան։
Սկզբնաղբյուր՝ antifake.am