20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինային ֆինանսավորելու ցանկությունը հասել է նվազագույնի. The Washington Post

ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինայի ֆինանսավորելու ցանկությունը հասել է նվազագույնի: Այս մասին գրում է The Washington Post-ը: Ըստ լրատվամիջոցի՝ԱՄՆ-ում շարունակվում են Ուկրաինային աջակցելու համար միջոցների հատկացման վերաբերյալ բանավեճը՝ լինի դա հաջորդ տարվա բյուջեի հոդված, թե առանձին ֆինանսական փաստաթուղթ։ Կոնգրեսի դեմոկրատները պնդում են, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ լուծել Ուկրաինային օգնության հարցը, որպեսզի բաց չթողնեն հաղթանակը, որը, ենթադրաբար, շատ մոտ է:

Այնուամենայնիվ, հանրապետական թեւը գնալով ավելի է «տատանվում և շեղվում»: Հրատարակությունը պնդում է, որ ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ ավելի ու ավելի շատ ամերիկացիներ չեն աջակցում Ուկրաինայի վրա գումարներ ծախսելու գաղափարին: Իսկ Իսրայելի պատերազմը և Մեքսիկայի հետ հարավային սահմանին միգրացիոն ճգնաժամը միայն ամրապնդել են այդ միտումները, եւ այդ ամենը կարող է դառնալ «մահվան զանգը Ուկրաինային ամերիկյան շարունակական օգնության համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ