06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ինքնաթիռը դեպի Անտարկտիդա է թեքվել. նոր մանրամասներ մեկ տարի առաջ անհետացած ինքնաթիռից

Երկար ուսումնասիրություններից հետո մասնագետները եզրահանգել են, որ Մալազիական ավիաընկերության անհետացած Boeing 777 ինքնաթիռը դեպի Անտարկտիդա է թեքվել:

Հիշեցնենք, որ Malaysia Airlines Boeing 777 ինքնաթիռն անհետացավ մեկ տարի առաջ` մարտին: Ինքնաթիռը կամ թեկուզ դրա մնացորդները հայտնաբերել ոչ մի կերպ չի հաջողվում արդեն մեկ տարի: Դրա անհետացման հետ կապված ամենատարբեր վարկածներ են պտտվում, ընդհուպ մինչեւ այն, որ ինքնաթիռը կարող էին առեւանգել այլմոլորակայինները:

Եւ ահա այժմ The New Zealand Herald պարբերականը գրել է, որ մասնագետները եզրահանգել են, թե ինքնաթիռը դեռեւս մի քանի ժամ օդում է եղել այն բանից հետո, երբ օդաչուների հետ կապն ընդհատվել է: Եւ հենց այդ ընթացքում ինքնաթիռը թեքվել է դեպի Անտարկտիդա, հայտնում է Russia Today-ը:

Փորձագետ Մալկոլմ Բրենները կարծիք է հայտնել, որ դա բերում է այն մտքին, որ ինչ-որ մեկը միտումնավոր ինքնաթիռը շեղել է ուղուց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ