13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հրադարարից մեկ օր անց. ինչ իրավիճակ է Ուկրաինայում /վիդեո/

“Նորմանդական քառյակի” բանակցությունների արդյունքում  որոշվեց փետրվարի 15-ին Ուկրաինայում հրադադար հաստատել: Ինչ վիճակում է այժմ Դոնբասի շրջանը` հրադադարի հաստատումից հետո: LifeNews-ի թղթակիցները մեկնել են Դեբալցեւո քաղաք, որը գնդակոծություններից հետո կիսաավիրված վիճակում է:

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության անջատողականներից մեկը LifeNews-ին պատմել է, որ իրենք պահպանում են հրադադարը, բայց ապահովության համար քաղաքի խաղաղ բնակիչներին տարհանել են:

Այս տարածքում մարդիկ մեծ ուրախությամբ են խոսել հրադադարի մասին եւ մեծ սարսափով են պատմել, թե վերջին շաբաթների ընթացքում ինչ է կատարվել քաղաքում: Այժմ Դեբալցեւոյում մնալը վտանգավոր է, շինությունները կիսախարխուլ վիճակում են, էլեկտրաէներգիա չկա:

“7 ամիս քաղաքը կրակահերթի տակ է եղել: Հասել է նույնիսկ նրան, որ ուկրաինական տանկը քաղաքում կանգնած կրակել է բնակավայրերի վրա”,- պատմել է քաղաքի բնակչուհիներից մեկը:

Հրադադարի հաստատումից հետո առանձին միջադեպեր գրանցվել են, սակայն ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվում է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ