25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նավթի գինը ռեկորդային անկում կունենա, ռուբլին կխեղդվի՞

Նավթի գինն այժմ պահպանվում է պահուստների եւ ձմռան շնորհիվ: Այս մասին “Reuters”-ին ասել է Նավթի արտահանման միջազգային կազմակերպության անդամներից մեկը: Գործակալության աղբյուրն ասել է, թե չի բացառվում, որ 2015-ի երկրորդ կեսին նավթի գինն ընկնի մինչեւ 30 դոլար բարրելի դիմաց, տեղեկացնում է РБК-ն: Պատճառը քիչ պահանջարկն ու նավթարդյունաբերող ընկերությունների սնանկացումն է:

Այս պահի դրությամբ նավթի գինը կազմում է 55 դոլար բարրելի դիմաց:

Նավթի գնին զուգահեռ` շարունակվում է նաեւ ռուբլու անկումը: ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովն այս կապակցությամբ հայտնել է, որ ռուբլին այլեւս նախկինի նման ստաբիլ չի լինի, սակայն դա բնական գործընթաց է:

“Ռուբլին մեկ կամրապնդվի, մեկ կթուլանա, դա նորմալ է, ռուբլին լողում է, այո, դա նոր քաղաքականություն է, լողում է, բայց չի խեղդվում”,- ասել է Շուվալովը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ