24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանն առաջարկում է անցկացնել հերթական եռակողմ գագաթնաժողովը․ Պուտինը բանակցելու է Ալիևի հետ

Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկելու է անցկացել հերթական եռակողմ գագաթնաժողովը, մոտ ժամանակներս ծրագրում ենք համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 13-14-ին կայցելի Ղազախստան, որտեղ կմասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին, որի շրջանակում բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Մենք կառաջարկենք անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հերթական գագաթնաժողովը և հուսով ենք, որ ամենամոտ ժամանակներս կհաջողվի համաձայնեցնել դրա անցկացման ժամկետը»,- նշել է Յուրի Ուշակովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Մոսկվայում գտնում են, որ «տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու և բոլոր խնդիրները լուծելու բանալին ՌԴ նախագահի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է»։

«Մենք տեսնում ենք, որ այդ գործընթացին (Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման-խմբ․) փորձում են միջամտել ոչ տարածաշրջանային խաղացողները, մասնավորապես, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն։ Բայց նրանք հիմնականում գործածում են մեր ձեռքբերումները, և իհարկե, հիմնարար պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2020 և 2021 թվականներին՝ մեր ակտիվ մասնակցությամբ»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ