25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նվիրյալ հրամանատարների, ժամանակից շուտ տղամարդ դարձած առյուծ-տղերքի եւ տղամարդու պես կռիվ մղած կանանց շնորհիվ

Չգիտեմ` զէնքը ձեռքին կռիւ մղող կինը քաղաքականությամբ զբաղուող կը դիտուի, թէ ոչ, էլ աւելին` պատերազմողներին օգնողը, բայց… այս պատմութիւնը գուցէ մեր մէջ պատւի եւ մեր նուիրեալ հոգիներին արժեւորելու առիթ լինի։
“․․․Կռիվ էր: Ձերոնք միացան Խալիլ փաշայի թափորներին, թնդանօթների ու գնդացիրների հետ կախվել էին Ալանգեազից Կարճեւան գիւղի վրայ: Երրորդ օրն էր, ինչ ապստամբները հեգնում էին թշնամու բոլոր ճիգերն ու փորձերը եւ առատ հունձ անում:
Ջուր չկար, Ծարաւ էինք: Կարճեւանցի հայ կինը կուժը լիքը սառը ջրով բարձրանում էր դէպ մեր դիրքերը: Թշնամին նկատելով’ գնդացրային կրակ բացեց նրա վրայ: Հարիւրաւոր գնդակներից մէկը փշրեց հայ կնոջ կուժը: Կինը իջաւ Արաքսի ափը, վերցրեց մի ուրիշ կուժ, լցրէց ջրով ու շարժւեց դէպ մեր դիրքերը: Էլի նա ընկաւ կրակի տակ, թեթեւ վիրաւորւեց ու կորցրեց իւր կուժը: Հաւատացած էինք, որ նա այլեւս չի վերադառնայ, բայց մի քիչ անց. նորից պաշտելի հերոսուհին կուժն ուսին’ բարձրացաւ սարը:
Վիրաւորւած հայ կնոջ ներկայութիւնը կրակով ու վրէժով լցրեց ապստամբների հոգիները: Կէս ժամ անց թշնամին մեր սարերից կրնկակոխ փախչում էր”:
(Պատմութիւնը` Արմինէ Սարգսյան ի էջից)
Այն, որ կովկասեան թաթարը եւ թուրքը Ջերմուկը կտրել եւ առաջ անցնել չը կարողացան, ժպտացող ու գեղեցիկ խօսքերով (թէկուզ յանուն բարեկրթութեան` շնորքհակալութիւն ասել պէտք է հասցէական խօսելու եւ սփոփել փորձելու համար) կանանց շնորհիւ չէր, այլ նուիրեալ հրամանատարների, ժամանակից շուտ տղամարդ դարձած առիւծ-տղերքի եւ տղամարդու պէս կռիւ մղած կանանց շնորհիւ։
Ճշմարտութիւնը նախ մեզ ու մեր սերունդներին է պէտք..

“Ամբողջ երկիրն ապաւինում է ճշմարտութեանը, երկինքն օրհնում է ճշմարտութիւնը, եւ բոլոր գործերը սասանում եւ դողում են նրա առաջ”:(Ա Եզր. 4։36)։

Տեր Նշան քահանա Ալավերդյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ