29 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բանտարկյալներին կպարգեւատրեն փականները կոտրելու համար

ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի բանտի տնօրինությունը յուրօրինակ մեթոդ է մտածել` ստուգելու փականների ամրությունը, որոնք նախատեսված են այդ հաստատության համար:

Այն բանտարկյալներին, ովքեր կարճ ժամանակահատվածում կկարողանան բացել փականը եւ դուրս գալ իրենց բանտախցից, հյուրասիրություն են խոստացել: Ենթադրվում է, որ կգնվեն այնպիսի փականներ, որոնք նույնիսկ փորձառու կողոպտիչները չեն կարող բացել:

Տնօրինությունն ստիպված է նման քայլի գնացել, քանի որ բանտարկայլներն արդեն սովորել են հեշտությամբ բացել իրենց բանտախցերի փականները եւ ոչ կանոնադրական ժամերին թափառում են բանտի տարածքում:

Տեղի դիտորդները հակասական կարծիքներ են հայտնել բանտի տնօրինության նախաձեռնության վերաբերյալ: Մի մասը կարծում է, որ փականների հետ կապված պատմությունը “չափազանց ուռճացված է”, մյուս մասն էլ կարծում է, որ առանց նորմալ փականների շարքային բանտարկյալներն իրենց ապահով չեն զգա ագրեսիվ բանտարկյալներից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ