10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Միլիոնավոր մահմեդականներ դուրս են եկել բողոքի ակցիայի /վիդեո/

Նախօրեին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում շուրջ մեկ միլիոն մահմեդականներ դուրս են եկել բողոքի ակցիայի` ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների տպագրության: Նրանց ձեռքին եղել է “Ձեռքներդ հեռու մեր մարգարե Մուհամեդից”, “Ոչ ասենք մարգարեի ծաղրանկարներին”, “Իսլամը բարության կրոն է” արտահայտություններով պաստառներ

Ակցիային մասնակցել է նաեւ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը: Վերջինը հայտարարել է, որ Ռուսաստանի մահմեդականները միշտ երկրի պաշտպաններից են եղել եւ Ռուսաստանի թշնամիներին արժանի հակահարված կտան հարկ եղած դեպքում, հայտնում է РИА “Новости”-ն:

“Իսլամը արարչության եւ հաշտության կրոն է: Այն սովորեցնում է ապրել համերաշխության եւ խաղաղության մեջ աշխարհի բոլոր երկրների բնակիչների հետ: Մենք հետեւում ենք այդ համոզմունքներին: Ալլահ Ակբար”,- ասել է Քադիրովը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ