Ավագ շաբաթը սկսվում է Ծաղկազարդի կիրակիով. Արարատյան Հայրապետական թեմը ներկայացրել է եկեղեցիների ծիսական ժամանակացույցը
Արարատյան Հայրապետական թեմը ներկայացրել է եկեղեցիների՝ Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը:
Ավագ շաբաթը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի իրադարձությունների հիշատակության՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է: Այս շաբաթվա մեջ կատարվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեղավոր մարդուն վերստին անմահություն պարգևելու և Երկնքի արքայություն փոխադրելու համար:
Ավագ շաբաթվա ընթացքում Քրիստոս հաստատեց Եկեղեցու գլխավոր խորհուրդներից մեկը՝ Ս. Հաղորդության խորհուրդը՝ որպես Տիրոջ հետ հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն:
Այս շաբաթը կոչվում է Ավագ, քանի որ նաեւ խորհրդանշում է չորս մեծ ժամանակաշրջաններ. նախ՝ աշխարհի արարման շաբաթը, ապա՝ այս կյանքի յոթ փուլերը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթը և վերջապես՝ աշխարհի վախճանը:
Ավագ շաբաթը սկսվում է Ծաղկազարդի կիրակիով: Շաբաթվա յուրաքանչյուր օրվա խորհրդի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Ստորեւ Ձեզ ենք ներկայացնում Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների՝ Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը:
Ապրիլի 11-ին` Ավագ երկուշաբթի: Արարչագործության, անիծված թզենու և տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օր
ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն
Ապրիլի 12-ին` Ավագ երեքշաբթի: Տասը կույսերի հիշատակության օր
ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն
Երեկոյան ժամերգության ավարտին եկեղեցու դասում հավաքվում են 10 կույսերին խորհրդանշող աղջնակներ: Նրանք վիճակահանությամբ նախապես որոշում են, թե ով է խորհրդանշելու հինգը խելացի, հինգը հիմար կույսերին: Վերջիններիս մոմերը ավետարանական ընթերցումների ժամանակ մարում են:
Ապրիլի 13-ին` Ավագ չորեքշաբթի: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության հիշատակության օր
ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն
Ապրիլի 14-ին` Ավագ հինգշաբթի: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օր:
ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն: Ավարտին կկատարվի ապաշխարողների արձակման կարգ։
ժ. 11.00-ին` Ս. Պատարագ
ժ. 16.00-ին` Ոտնլվայի արարողություն: Ավարտին կկատարվի յուղի օրհնություն
ժ. 19.00-ին` Խավարման կարգ
Ապրիլի 15-ին` Ավագ ուրբաթ: Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օր
ժ. 11.00-ին` Խաչելության կարգ
ժ. 17.00-ին` Թաղման կարգ: Կպատրաստվի Տիրոջ խորհրդանշական գերեզմանը: Արարողության ավարտին հավատացյալները հնարավորություն կունենան խոնարհվելու կամ անցնելու գերեզմանի տակով` Տիրոջից իրենց հոգիների փրկություն ու առողջություն խնդրելով:
Ապրիլի 16-ին`Ավագ շաբաթ: Դժոխքի ավերում: Ճրագալույց
ժ. 9.00-ին առավոտյան ժամերգություն
ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն
ժ. 18.00-ին` Ճրագալույցի Ս. Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի կտրվի Ս. Հարության Ավետիսը` «Քրիստոս Յարյաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Մարդիկ վառված ճրագները կտանեն տուն` ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի:
ժ․ 20․00-ին՝ «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ։
Ապրիլի 17-ին` Սուրբ Զատիկ. Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոն
ժ. 9.00-ին առավոտյան ժամերգություն
ժ. 11.00-ին` տոնական Ս. Պատարագ
Ապրիլի 18-ին` ննջեցյալների հիշատակության օր` Մեռելոց
ժ. 9.00-ին առավոտյան ժամերգություն
ժ. 10.30-ին` Ս. Պատարագ
ժ. 12.30-ին`
ժ. 12.30-ին` Հոգեհանգստյան կարգ