10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դպրոցականը ամանորյա հանդեսին Պուտինի կերպարով է եկել /վիդեո/

Բլագովեշչենսկում դպրոցականին ծնողները ամանորյա հանդեսին բերել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարով: Պուտինի դիմակով դպրոցականը մասնակցել է հանդեսին, իսկ հանդեսի տեսանյութը հայտնվել է համացանցում եւ մեծաքանակ դիտումներ ունեցել:

Երեխայի մայրը նշել է, որ Վլադիմիր Պուտինի դիմակը իրենք պատվիրել էն Լոնդոնից` համացանցի միջոցով, իսկ հագուստն ինքն է կարել` հարմարացնելով դիմակին:

Փոքրիկ Պլատոնն էլ ասել է, որ հանդեսի ժամանակ Ձմեռ պապը չի ստիպել նրան բանաստեղծություն արտասանել: Տղան նաեւ վախեցրել է համադասարանցիներից մեկի տատիկին, մոտեցել է նրան հետեւից եւ ասել` “Շրջվիր դեպի ինձ”: Տատիկը շրջվել է ու սարսափած ասել. “Աստված իմ, Պուտինը”:

Հանդեսի ժամանակ Պլատոնը Պուտինի նման ամանորյա ուղերձ է հղել ու ասել, որ 2015-ին ամեն ինչ շատ լավ է լինելու:


KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ