04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մի՛ դատեք, որ չդատվեք

«Մի՛ դատեքոր չդատվեքորովհետև ինչ դատաստանով որ դատեքնրանով պիտի դատվեքև ինչ չափով որ չափեք,   նրանով էլ ձեզ կչափվի»։

Մենք սովոր ենք ուրիշների մասին կարծիք հայտնել, առանց երկար մտածելու և զգուշություն ցուցաբերելու: Դատելու այս վատ սովորությունը տարածված է ամենուր. դատում ենք ինչպես գյուղում, այնպես էլ քաղաքում, ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում։ Ու ցավոք, դատելիս, չենք վարանում մեր ընկերոջ, մոտիկ մարդու, կամ պարզապես անծանոթ մեկի մասին վերջնական ու վճռական որոշում հայտարարել։ Սովորաբար դատողների մեծ մասը իրենց համոզմունքների մեջ այնքան վստահ են լինում, որ շրջապատին ստիպում են հավատալ, կամ գոնե փոխել իրենց կարծիքը տվյալ մարդու նկատմամբ:

Իհարկե, կյանքում շատ են արատավոր երևույթները ու ցանկացած երևույթ և արարաք իր անոնով պետք է կոչենք, բայց երբ մարդը մոռանում է սեփական սխալները ու փորձում է զբաղվել այլոց մասին կարծիք արտահայտելով, սա փաստում է ոչ ճիշտ ուղով ընթանալու մասին։ Այդ ամենը մի տեսակ նմանվում է փախուստի, սեփական արատներն չտեսնելու ձգտման։ Եվ արդյո՞ք երբ մենք դատում ենք, մեզ հաջողվում է այդ կերպ դրական փոփոխություն մտցնել, արդյո՞ք երբ քարկոծում ենք մեկին, դրանով տալիս ենք նրան փոխվելու և ավելի լավը դառնալու հնարավորություն:

«Աչքներիդ երևացածի պես մի՛ դատեք, այլ ուղի՛ղ դատաստան արեք» (Հովհ. Է 24): Եվ իմացե՛ք, որ մի օր էլ ուրիշներն են մեզ դատելու այն նույն ոգով ու ոճով, որով մենք դատել ենք այլոց, «որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու» (Մատթ. Է 1):

Ավետարանի այս խոսքերից պարզ է դառնում, որ սեփական դատողություններով առաջնորդվելը ու առանց հիմնավոր պատճառների մարդուն դատելը մեղքերից թերևս մեծագույնն է: Երբ ամեն անգամ փորձում ենք, որևէ մեկի մասին կարծիք արտահայտել, նախ պետք է համոզվենք մենք ինքներս ունենք այդ իրավունքը, թե այդպես ենք վարվում սեփական մեղքերը կոծկելու  և թեթևացնելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ