Մանկական պոռնո տարածող խմբին կասկածում են նաեւ սպանությունների եւ մարդակերության մեջ
Բրազիլիայում ձերբակալել են 32 մարդու, որոնք ոստիկանության տվյալներով` զբաղվել են մանկական պոռնոյի տարածմամբ, հաղորդում է “AFP”-ը:
Ձերբակալություններով ավարտված հետաքննությունը շարունակվել է կես տարի: Բացի պոռնոգրաֆիայի ստեղծումից եւ տարածումից, ձերբակալվածներին կասկածում են նաեւ սեփական երեխաների հանդեպ բռնություն գործելու, օտար երեխաների առեւանգելու, սպանության եւ մարդակերության մեջ:
Հայտնի է, որ ձերբակալվածների թվում է նաեւ բրազիլացի հայտնի ռադիոհաղորդավար եւ հումորիստ Ռոդրիգո Վիեյրա Էմերենչանոն:
Ոստիկանությունը ենթադրում է, որ ձերբակալվածների տարածած արտադրությունը դիտել է 160 օգտատեր Բրազիլիայում եւ 34-ը` այլ երկրներում: Նրանք կոդավորված կայք մուտք են գործել հրավերով, իսկ հետո մյուսների հետ “կիսվել” են իրենց անձնական հավաքածուով: Ոստիկանները բռնագրավել են մի քանի համակարգիչներ, տեսախցիկներ եւ այլ սարքավորումներ, որոնք նախատեսված են եղել նկարահանումների համար: