13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Կնոջ բոլոր 6 ամուսինները մահացել են տարօրինակ հանգամանքներում

Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է 67-ամյա Տիսակո Կակեխիին, ով մեղադրվում է իր վեցերորդ ամուսնուն՝ 75-ամյա Իսաոյին թունավորելու եւ սպանելու մեջ: Նախկինում կինն ամուսնացած է եղել հինգ անգամ, եւ նրա բոլոր ամուսիններն անխտիր մահացել են անհայտ ու տարօրինակ հանգամանքներում: Ճապոնական մամուլն արդեն կնոջը ՛՛սեւ այրի՛՛ մականունն է տվել, հաղորդում է Independent-ը:

Ոստիկանները կասկածներ ունեն, որ կինը 20 տարի շարունակ ծրագրավորել է ամուսինների սպանությունները: Իսաոն մահացել է ամուսնությունից մի քանի ամիս անց, զույգը ծանոթացել է համացանցի միջոցով: Կնոջ բոլոր ամուսինների օրգանիզմներում թույնի որոշակի քանակ է հայտնաբերվել, սակայն միայն վեցերորդ ամուսնու մահվանից հետո է քրեական գործ հարուցվել: Հետաքրքրական է, որ յուրաքանչյուր ամուսնու մահվանից հետո կնոջը բավական մեծ գումարներ է մնացել,եւ այժմ նա 7 միլիոն դոլար կարողություն ունի:

Անձամբ կինն ամեն կերպ հերքում է իր մեղքը՝ պնդելով, որ ոչ ոքի չի սպանել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ