07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Օլանդը կատարեց միասեռ զույգերին վերաբերող իր խոստումը

2013-ից սկսած միասեռ զույգերը Ֆրանսիայում կարող են ամուսնանալ եւ երեխա որդեգրել: Այդ մասին երկրի խորհրդարանում հայտարարել է վարչապետ Ժան-Մարկ Էրոն, տեղեկացնում է “AFP”-ը:

Միասեռ ամուսնությունների օրինականացումը եւ նման զույգերին երեխա որդեգրել թույլատրելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից էր:

Այսպես կոչված  քաղաքացիական միությունները միասեռ զույգերի միջեւ Ֆրանսիայում թույլատրվում էր 1999-ից, սակայն այն մի շաք սահմանափակումներ ուներ` պաշտոնական ամուսնական զույգերի համեմատությամբ: 2011-ին միասեռ ամուսնությունների արգելքը փորձեցին բողոքարկել Ֆրանսիայի Սահմանադրական դատարանում: Սակայն դատարանը հայտարարեց, որ քաղաքացիական օրենսգրքում նշված է, որ ամուսնությունը կարող է  կնքվել միայն  կնոջ եւ տղամարդու միջեւ, ինչը համապատասխանում է սահմանադրությանը:

Միասեռ ամուսնությունների մասին վարչապետը խոսել է կառավարության նոր ծրագրերն օրենսդիրներին հայտնելու շրջանակներւմ: Լսումների արդյունքում պատգամավորների մեծ մասն իր աջակցությունն է հայտնել նախարարների կաբինետին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ