23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շուշիի ընկնելն առեղծված է․ Սեյրան Օհանյան․ «Իրավունք»

««Իրավունք TV»֊ի եթերում, անդրադառնալով ռուսաստանաբնակ վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանի հարցազրույցում Շուշիի հետ կապված աղմկա­հարույց հայտարարություններին, մեզ հետ զրույցում պաշտպանության նախ­կին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հետեւյալ մասնա­գիտական կարծիքը հայտնեց.

Շուշիի մարտական գործողու­թյունները պետք է դիտարկել ընդհանուր պաշտպանողական օպերացիայի որոշակի հատվածների հետ: Որովհետեւ ադրբեջանցիները Շու­շի հենց այնպես, միանգամից չեն հասել, այդ ճանապարհին տարբեր հատվածնե­րում՝ Հորադիզ, Հադրութ, Ջաբրայիլ, Քարինտակ, Կարմիր Շուկա եւ այլն մարտա­կան գործողություններ են ընթացել: Եվ հիմնական պատճառը, որ հակառակորդը կարողացել է հասնել Շուշի, դա այն է, որ նշված ուղղությամբ ճիշտ ղեկավարման միջոցներ չեն ձեռնարկվել: Այսինքն՝ պետք է ստեղծվեր առաջնային ղեկա­վարման կետ՝ իր բոլոր հնարավորություն­ներով՝ հակառակորդին հետախուզելու, նրան խոցելու, հակաօդային պաշտպա­նություն իրականացնելու, ճիշտ խմբավո­րումներ իրականացնելու առումով: Դա չի արվել: Պատճառը հենց դա էր, որ հակա­ռակորդը կարողացավ շրջանցել եւ լեռնաանտառային գոտիներով հասնել Շու­շի:

Իրականում ես եղել եմ Շուշիում, որ­տեղ կամավոր սկզբունքով փորձել եմ աշխարհազորի ձեւավորմանը աջակցել, ու այն հրամանատարական կետը, որը ձեւավորված էր Շուշիում, գտնվում էր ռմբակոծության տակ՝ սկզբից հակառա­կորդի կողմից: Այնուհետեւ, երբ ՊԲ հրա­մանատարը որոշեց հրամանատարական կետը հանել, այն նաեւ գտնվել է ռմբակո­ծության տակ հայկական կողմից, այ­սինքն՝ հակագրոհային, հակահարվածային գործողությունների շրջանակում: Այնուհետեւ, թե ինչպես այն ընկավ, ինչ պայմաններում, ես խորությամբ տեղյակ չեմ: Որովհետեւ, ինքս նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան եմ այնտեղից դուրս եկել՝ հրամանատարական կետի փոփո­խության հրամանը ստանալուց հետո:

Ձեր՝ հրամանատարական կետը լքելուց առաջ նման խոսակցություններ լսե՞լ եքոր պետք է նահանջելհակառակ դեպ­քում՝ «Իսկանդերը» կհարվածի:

-Նման խոսակցություններ չեն եղել, իսկ «Իսկանդերի» հարվածների ար­դյունքների մասին լսել եմ այնքանով, որ­քանով հանրությունն է լսել:

Պարո՛ն Օհանյանկարելի է ասելոր մենք կամաթե ակամա պարարտ հող ենք նախապատրաստելոր Շուշին ընկնի:

-Գիտեք, այս գործողությունները եւ գործողությունների ընթացքում տարվող միջոցառումները բեմականացման տպա­վորություն են թողել ինձ վրա: Ես, այնտեղ լինելով, անընդհատ փորձել եմ խորհր­դատվություն տալ Արցախի ղեկավարու­թյանը, բայց դրանք մնում էին օդում: Շուշիի ընկնելն առեղծված է, այնպես որ, կարծում եմ, հետագայում լուրջ քննու­թյան կարիք կա»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ