18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Աճպարարին հոսպիտալացրել են վտանգավոր հնարքի ձախողման արդյունքում /վիդեո/

Ռուս  աճպարար Իլյա Սաֆրոնովը հոսպիտալացվել է Տերնոպոլում անհաջող հնարքից հետո:

Միջադեպը տեղի է ունեցել “Հրաշքների Ուկրաինա” հեռուստաշոուի նկարահանումների ժամանակ` հայտնի աճպարարների մասնակցությամբ: Տեղի ջրամբարի մոտ Սաֆրոնովը ձկնորսներին ցուցադրելիս է եղել “կեռիկը` աչքից” հնարքը, սակայն ընթացքում աճպարարն սկսել է հազալ եւ խնդրել է ընդհատել  նկարահանումը:

Անմիջապես շտապ օգնություն է կանչվել եւ աճպարարին տեղափոխել են հիվանդանոց: Աճպարարի առողջական վիճակի մասին առայժմ տեղեկություն չկա:

Անդրեյ, Իլյա եւ Սերգեյ Սաֆրոնով եղբայրները աճպարարի կարիերա են սկսել 2002-ին: Իլյա Սաֆրոնովին  համարում են Ռուսաստանի համար մեկ աճպարարը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ