”Օրենքով գող”-ին արտաքսել են Մոսկվայից

Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ` վրացի քրեական հեղինակություն Գեորգի Ջանելիձեն` Գոգի Պիտերսկի մականունով, արտաքսվել է Ռուսաստանից Վաստան, տեղեկացնում է Ռուսաստանի ՆԳՆ կայքը:
41-ամյա “օրենքով գողը” օրերս ձերբակալվել էր Մոսկվայի արվարձաններից մեկում` Մոսկվայում բնակության ռեժիմը խախտելու համար:
Հիշեցնենք, որ “օրենքով գող” Ջանելիձեն երկու անգամ դատապարտված է եղել գողության համար: Նա “օրենքով գողի” տիտղոսը ստացել է 2008-ին, “ռուսական մաֆիայի արքա” Դեդ Հասանի` Ասլան Ուսոյանի կողմից: