Մասնագետներն ահազանգում են. էբոլան հոկտեմբերի 24-ին կարող է հայտնվել Ռուսաստանում
Բոսթոնի բիոլոգիական համալսարանի մասնագետները կանխատեսել են, որ էբոլա վիրուսով առաջին վարակակիրը Ռուսաստանում կարող է հայտնվել արդեն հոկտեմբերի 24-ին: նման հավանակությունը կազմում է մեկ տոկոս, իսկ ահա մեկ ամիս անց այդ հավանականությունը կբարձրանա մինչեւ 5 տոկոս:
Մասնագետները նշել են, որ այդ հավանականությունը գնալով մեծանալու է այնքան, մինչեւ Աֆրիկայում համապատասխան ջանքեր չգործադրվեն` վիրուսի տեղակայացման համար, հաղորդում է Известия-ն:
Ռուսաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, սահմանները խստագույնս վերահսկվում են` էբոլայից խոսւափելու համար, սակայն մահաբեր վիրուսն արդեն կամաց-կամաց տարածվում է, դեպքեր գրանվել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:
Նշենք նաեւ, որ էբոլայից արդեն հազարավոր մարդիկ են մահացել: