28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Աստված մեր ազգին ապաշխարության է կանչում: Մեզ կեղտից հեռանալ ու Քրիստոսին ձգտել է պետք

Արդեն մի ամիս ի վեր մեր ազգն անցնում է այս ծանր փորձության միջով: Ու ինձ այնպես է թվում, որ Աստված մեր ազգին ապաշխարության է կանչում: Եթե դու չես ուզում ճիշտ ապրել, եթե դու չես ուզում գոնե մի քայլ անել քո Աստծու պատվիրաններին հետևելու մեջ, ապա քո աղոթքը խաղաղության համար ո՞վ պիտի լսի, ո՞վ պիտի կատարի քո խնդրվածքը:    

Եթե դու չես ուզում հնազանդվել քո Աստծուն, այլ նրա մոտ ես գնում միայն քո պրոբլեմը լուծելու համար, նա ինչի համար պիտի լսի քո խնդրանքը: Եթե դու չես ուզում խոստովանես քո նախկին մեղքերն ու սխալները, բայց Աստծուց բան ես խնդրում, դուք լինեիք իր տեղը կշնորհեի՞ք: Մեզ կեղտից հեռանալ ու Քրիստոսին ձգտել է պետք: Խնդրում եմ, ապաշխարեք, փնտրեք, պրպտեք ու հարցրեք Աստծուն թէ «Տեր, ի՞նչն ենք սխալ անում: Օգնիր մեզ գիտակցել մեր մեղքերն ու զղջալ դրանց համար»: Ու սա պիտի անենք և եկեղեցականներս և աշխարհականները: Բոլորս: Դրանից հետո կգա «զորության, սիրո և զգաստության» ոգին ( 2 Տիմ. 1:7):

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ