Իսլամիստները երրորդ գերուն են գլխատել /վիդեո/
Իսլամիստական հանրապետության գրոհայինները մահապատժի են ենթարկել երրորդ գերուն` 44-ամյա բրիտանացի Դեւիդ Հեյնսին: Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ մահապատժի տեսանյութը հայտնվել է համացանցում:
44-ամյա Դեւիդ Հեյնսը առեւանգվել էր Սիրիայում 2013-ին։ Ինչպես նախկինում գլխատված արտասահմանցիները, Հեյնսը նույնպես մահից առաջ խոսել է` իր մահվան համար մեղադրելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին։
Գլխատվելուց առաջ Հեյնսը դիմել է Մեծ Բրիտանիայի վարչապետին եւ ասել, որ նա է պատասխանատվություն կրում իր մահվան համար, քանի որ միացել է ԱՄՆ-ին։
Հեյնսը երկար ժամանակ աշխատել է Handicap International հկ-ում, որն օգնում է հաշմանդամներին։ Անձամբ Հեյնսը զբաղվել է թեժ կետերում հաշմանդամների օգնությամբ, այդ թվում՝ Հարավային Սուդանում եւ Լիբիայում, որտեղ գլխավորել է կազմակերպության առաքելությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսին գրոհայինները գլխատել էին ամերիկացի երկու լրագրողի` Ջեյմս Ֆոուլիին եւ Սթիվեն Սոթլոֆֆին: