15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պատգամավորը հարձակվել է քաղաքապետի վրա /վիդեո/

՛՛Կիեւսովետի՛՛ նիստի ժամանակ վեճ է բռնկվել, որը քիչ է մնացել` վերածվի ծեծկռտուքի։ Քաղաքային խորհրդի պատգամավորներից մեկն անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով` փորձել է հարձակվել Կիեւի քաղաքապետ, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի վրա, տեղեկացնում է Life News-ը։

Արմատական կուսակցության համախոհ եւ ՛՛Ազով՛՛ հատուկ գումարտակի նախկին անդամ Իգոր Մոսիյչուկին դուր չի եկել, որ Կլիչկոն չի ընդունել նիստի օրակարգը փոխելու իր առաջարկը։

՛՛Ինչ–որ մեկն այսօր եկել է զինվորական համազգեստով, կարծես թե՝ առաջնագծից՛՛,–ի պատասխան հեգնել է Կլիչկոն։ Սա ափերից հանել է Մոսիյչուկին և նա հայհոյանքներով հարձակվել է Կլիչկոյի վրա, բայց հանդիպել է այլ պատգամավորների դիմադրությանը։

Կլիչկոն ստիպված է եղել ընդմիջել նիստը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ