24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աղոթք ախտերի հեռացման ու առողջության համար

Աղոթք ախտերի հեռացման ու առողջության համար:

«Տեր Աստված մեր, որ նստում ես քերովբեներից վերև և նայում անդունդներին: Քո սրբության բարձունքից նայիր մեր՝ քո ծառաների վրա: Հեռացրու մեր միջից բոլոր ախտերն ու բոլոր ցավերը, և առողջություն և լույս մեր կյանքի բոլոր օրերում: Եվ քեզ փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ հավիտեանս հավիտենից. ամեն: 

Սիրելի մարդիկ, տեսնում եմ, որ ձեզանից շատերը խորապես մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ: Այս աղոթքը վերցրեք ու այսպես աղոթեք ամեն օր, օրը մի քանի անգամ: Եվ ասեք, «Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ներիր իմ մեղքերը և ողորմյա ինձ մեղավորիս»:

Օրը տաս անգամ, 20 անգամ, 30 անգամ: Ինչքան հաճախ, այնքան լավ: Միայն թէ, երբ որ ասեք «նայիր մեր՝ քո ծառաների վրա», հացրեք ինքներդ ձեզ, թէ դուք մինչ այժմ ու՞մ էք ծառայել, Քրիստոս Աստծուն թէ՞ ձեր սեփական ցանկություններին: Այն ժամանակ մի բան ցավելով կշարժվի ձեր սրտի մեջ ու ձեր աղոթքն ավելի ազնիվ, զղջումով ու գործուն կլինի:

Բարի օր: Մի վախեցեք, այլ ապաշխարեք ու Քրիստոսին հետևեք:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ