24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Բլթոցների» ամենօրյա հիթ-շքերթը «շեֆի» վարկանիշը անշեղորեն գցում է. Փաստ

Գաղտնիք չէ, որ վարչապետ Փաշինյանի գլխավոր խնդիրը «ժողովրդի սիրելին» մնալու ձգտումն է։ Եվ նա իր մոտեցումները հիմնավորելու և ժողովրդի աչքին բարձրանալու համար հաճախ ժողովրդահաճո հայտարարություններ է անում, որոնց հիմնավորվածությունը, մեղմ ասած, հարցական է։ Ու այս հարցում վարչապետը շատ հաճախ ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն։

Թվում է, թե վարչապետի նման հայտարարությունները չպետք է օրինաչափություն դառնան այն ոլորտների պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների համար, որոնք ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական, պրոֆեսիոնալ մոտեցում պետք է ցուցաբերեն։ Սակայն պաշտոնյաները, որպես կանոն, հաճախ ընդօրինակում են վարչապետի պոպուլիստական հայտարարությունները։

Օրինակ՝ օրերս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, «մոդային» տուրք տալով, հայտարարել է, թե ներկայիս դատական համակարգը խանգարում է, որ ներդրումներ գան, այսինքն՝ մինչև ՍԴ այս կազմը չփոխվի, ներդրումներ չեն գալու։ Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ մինչ այդ Փաշինյանն ասել էր, թե տնտեսության վրա «հանրաքվեն ոչ միայն բացասական ազդեցություն չի ունենալու, այլ հակառակը` կունենա աշխուժացնող ազդեցություն»:

Ստացվում է մի վիճակ, որ փաստացի առանձին գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ ցանկանում են «Նիկոլից ավելի նիկոլական» երևալ՝ անընդհատ կրկնելով նրա մտքերն ու գերկարևորելով, այսպես կոչված, հեղափոխության նշանակությունը։ Տպավորություն է, թե թիմի ներսում մրցավազք է սկսվել՝ ով ավելի շուտ կարդարացնի իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ՝ Փաշինյանի որևէ քայլ, ով ավելի կճոխացնի Փաշինյանի այս կամ այն միտքը, ով ավելի լավ կտեղավորվի «գծի մեջ»:

Արդյունքում ստացվում է «բլթոցների» ամենօրյա հիթ-շքերթ: Ու պատահական չէ, որ հաճախ կարելի է լսել կարծիք, թե ընդդիմությունն այսօր անելիք չունի, Փաշինյանի թիմը հետևողականորեն, ամենաբարձր մակարդակով անընդհատ «ինքնագոլի» հեղինակ է դառնում՝ ուրույն նպաստ բերելով «շեֆի» վարկանիշի անշեղ անկմանը:

Սրան գումարենք նաև այն տեղեկությունները, որ բազմաթիվ պաշտոնյաներ առաջիկայում կարող են հրաժեշտ տալ իրենց պաշտոններին, և իրավիճակն առավել ցայտուն կդառնա:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ