25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բուլղարիայում պայթեցրել են իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսը /վիդեո/

Իսրայելցի զբոսաշրջիկների ճամփորդությունը Բուլղարիայում շատ տխուր է սկսվել: Նրանք անցել են Բուրգաս հանգստավայրի օդանավակայանի անցագրային կետը եւ սպասելիս են եղել ավտոբուսին, որը նրանց տանելու էր “Արեւոտ լողափ” հանգստավայրը: Սակայն նրանց` ավոբուս նստելու պահին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ականատեսների խոսքով` պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անծանոթ տղամարդ է նստել ավտոբուս: Անմիջապես հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաեւ շրջակայքի մյուս մեքենաների վրա: Այս մասին գրում է “Комсомольская правда”-ն:

Հրշեջներին հաջողվել է արագ կերպով մարել կրակը: Բուլղարական “BGNES” գործակալության տվյալներով` պայթյունի զոհն է դարձել առնվազն 7 մարդ, շուրջ 30-ը վիրավոր են: Բուլղարիայի ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ տեղի ունեցածը, ամենայն հավանականությամբ, ահաբեկչություն է:

Ի դեպ, դեռեւս այս տարվա հունվարին իսրայելական “Հաարեց” պարբերականն զգուշացնում էր, որ լիբանանյան “Հեզբոլլա” խմբավորումը ծրագրում է մի շարք ահաբեկչություններ իրականացնել Բուլղարիայում, որի թիրախն էլ հենց կլինեն զբոսաշրջիկներն ավետյաց երկրից: Այդ ինֆորմացիան իրենց գործընկերներին հայտնել էին իսրայելական հատուկ ծառայությունները:

http://youtu.be/c91ror0qlpA

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ